Տարածքի խնդիրը Առնո գետի վրա
Բեատրիսը ստեղծեց Դանտեին. ընտրեց երիտասարդին և գործադրեց իր գրավչության բոլոր հնարքները:Դա մի հանդիպում էր` ծնված երկու անձերի հեռավորությունից, որ քննախույզ հետազոտում են միմյանց մի հիպոտետիկ վայկյանից —Սուրբ Տրինիդադ կամուրջին— մինչև մի ժամանակավոր կետ, որտեղ առեղծվածայինը վտանգվում է կորցնել իր գրավչությունը, որի վրա էր հիմնված տարիներ շարունակ նրա մտաբերումը:Դանտեն այս դրամայի հիման վրա արարեց ոչ այնքան մարդկային մի կատակերգություն:Եվ Բեատրիսը երբեք չկարողացավ ներթափանցել ու գուշակել նրա մանկական վատության հրեշտակային միտքը: